ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Երբ մենք երջանիկ էինք

Երբ մենք երջանիկ էինք
04.11.2024 | 12:41

Ազնվությամբ ճիշտ եմ ասում։

Այս 7 համարի տրամվայի ժամանակներում,

երբ Երևան քաղաքը չինական ավտոբուսներ, նույնիսկ քաղաքապետ և մի տուփ էլ ավագանիներ չուներ, մենք ճիշտ է գուցե մի փոքր ավելի նյութապես աղքատ էինք բայց,

- ավելի ուրախ էինք,

- ավելի արդար էինք,

- ավելի անվտանգ էինք,

- ավելի երջանիկ էինք,

- ավելի անկեղծ էինք,

- ավելի հպարտ էինք։

Կարեն ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1759

Մեկնաբանություններ